Պետությունը, ՄԻԵԴ որոշման համաձայն, որպես փոխհատուցում, հերթական գումարն է հատկացնելու ՀՀ քաղաքացուն
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարությունը, ՄԻԵԴ որոշման համաձայն, որպես փոխհատուցում, հերթական գումարն է հատկացնելու ՀՀ քաղաքացուն: Այս անգամ կառավարությունը կհատկացնի 12 հազար եվրոյին համարժեք դրամ` «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դիմումատուի դուստրը հղիության վաղ շրջանում գտնվելիս կորցրել է գիտակցությունը, ընկել ցնցումների մեջ, որից հետո շտապօգնություն է կանչվել, սակայն վերջինս ժամանել է կանչից 40 րոպե անց: Արվել է ներարկում, որից հետո դիմումատուի աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով` մահացել է: Գործի քննության արդյունքում ՄԻԵԴ-ն արձանագրել է մի շարք ընթացակարգային թերություններ: Մասնավորապես` դիմումատուի դստեր մահվան առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, չեն ձեռնարկվել միջոցներ` մահվան հանգամանքները պարզելու համար`ոչ դիահերձմամբ, ոչ էլ հետագա դատաբժշկական փորձաքննություններով:
Ու հիմա այս սխալների համար վճարում է պետությունը` հարկատուներիս հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցներից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի