Կոլեկցիոներ Դավիթ Հարությունյանի ունեցվածքը. Նրա ամեն մի հավաքածուն արժե առնվազն 8 մլն դրամ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ու փոխկապակցված անձնաց գույքի, եկամուտների 2017 թվականի հայտարարագիրը:
Նախորդ տարվա ընթացքում Հարությունյանի եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրության եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից եւ կազմել են 9 906 093 դրամ:
Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են 1 500 000 դրամով եւ կազմում են 10 000 000 դրամ եւ 20 000 դոլար:
Նրա տիկնոջ՝ Նարինեի եկամուտներն անցյալ հարկային տարվա ընթացքում կազմել են 32 688 938 դրամ, որից 9 200 000 դրամը աշխատանքի վարձատրությունից, իսկ 23 488 938 դրամը՝ շահաբաժնից:
Հարությունյանի տիկնոջ հարկային տարում ձեռք բերած եւ օտարած արժեթղթերը եւ այլ ներդրումները հրապարակված չեն, ինչը նշանակում է, որ գործարքի ընդհանուր գինը չի գերազանցել 8 000 000 դրամը:
Արդարադատության նախարարն ունի 6 բնակարան, անհատական բնակելի տուն, այգետնակ (ամառանոց) եւ հողամաս:
Դավիթ Հարությունյանը նաեւ կոլեկցիոներ է. դեռեւս 2012 թվականին նրա հայտարարագրում նշվում են մետաղադրամների եւ գեղանկարների հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրն արժե առնվազն 8 մլն դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի