Հունաստանի պաշտպանության նախարարը Էրդողանին խելագար է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խելագարվել է, կարծում է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը: Մեկնաբանելով արդեն մեկ ամիս է թուրքական բանտում գտնվող երկու հույն զինվորների ճակատագիրը, որոնք պատահաբար էին հայտնվել Թուրքիայի տարածքում, եւ Անկարայի սադրանքներն Էգեյան ծովում՝ Կամենոսը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցման որեւէ ալիք չկա, հայտնում է Ekathimerini կայք:
«Մենք խոսում ենք Էրդողանի մասին, ով դուրս է գալիս եւ հրապարակայնորեն վիրավորում է ԱՄՆ-ին եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին»,- ասել է նա՝ հավելելով, որ «Թուրքիայում դատարաններ չկան, իսկ արդարադատության համակարգը աշխատում է սուլթանի (Էրդեղանի) կարգադրությամբ»:
Ըստ նրա, հաշվի առնելով նշված հանգամանքները, թուրքական իշխանությունները կարող են զինվորներին պահել 15 տարի, թեեւ նրանց դեմ որեւէ մեղադրանք չեն կարող առաջադրել: «Անհնար է խոսել խելագարի հետ»,- ասել է նա՝ ի նկատի ունենալով Էրդողանին:
Կամենոսը նաեւ մտավախություն է հայտնել, որ Անկարան կարող է սադրանքկազմակերպել Էգեյան ծովում: «Նրանք կարող են սադրանք կազմակերպել, բայց թուրքական զինված ուժերն այժմ սարսափելի վիճակում են», - ասել է նա՝ հավելելով, որ Հունաստանն իր կողմից պատրաստ է: Ընդ որում, Կամենոսը նշել է, որ Հունաստանը ծուղակը չի ընկնում, սակայն եթե Թուրքիան խախտի Հունաստանի ինքնիշխանությունը, ապա «մենք կարձագանքենք այնպես, ինչպես պետքն է»:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի