Մոսկվայի առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ Burger King-ում ծխի պատճառով (տեսանյութ)
Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ Burger King արագ սննդի կետում ծխի պատճառով, հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:
Burger King արագ սննդի կետը գտնվում է առևտրի կենտրոնի չորրորդ հարկում:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ հրշեջները ստուգում են շենքը՝ բռնկման հնարավոր թաքնված օջախների առկայության առնչությամբ:
«Իրավիճակը հանգիստ է, տարհանումն իրականացվել է կազմակերպված ձևով»,- նշել է նա:
Աղբյուրի տվյալներով՝ ստուգումների արդյունքում բռնկում չի հայտնաբերվել, իսկ ծխի պատճառը եղել է ռեստորանում սննդի պատրաստման գործընթացը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 8 անձ ճանաչվել է տուժող:
Պայթյունի հետևանքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել ութ անձ, որոնցից մեկը՝ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը, ենթարկվել էր վիրահատության: Նրա վիճակը միջին ծանրության է:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի