Մոգական 27 թիվը՝ փողը դեպի քեզ ձգելու միջոց
Մոգական ծես 27 թվով
Քայլելու ընդունակ յուրաքանչյուր մարդ ի վիճակի է կատարել այս ծեսը: Զարմացա՞ծ եք: Ուղղակի շարժումը դեպի առաջ կօգնի գործի դնել Տիեզերքի մոգական մեխանիզմները եւ մոտեցնել ձեր ցանկությունների իրականացումը: Դուք կարող եք այս ծեսն իրականացնել նաեւ խանութ կամ աշխատանքի գնալիս:
Ուղղակի մտածեք, թե ձեզ ամենից շատ ինչն է պակասում եւ երեւակայեք, թե արդեն ստացել եք դա: Օրինակ, դուք ֆինանսական խնդիրներ ունեք եւ երազում եք ազատվել դրանցից եւ ապրել ինքներդ ձեզ ոչինչ չմերժելով: Այդ դեպքում պատկերացրեք, որ ձեր պաշտոնը բարձրացրել են, դուք սկսել եք ավելի շատ վաստակել եւ ձեր ձեռքում այժմ մի քսակ է, որը մշտապես լի է ոչ միայն տեղական, այլեւ օտարերկրյա արժույթով: Կարեւոր է, որ պատկերը վառ լինի եւ լեցուն լինի բազմաթիվ դրական հույզերով: Դուք պիտի հստակորեն զգաք, որ ֆինանսական բոլոր խնդիրներն անցյալում են եւ այլեւս ոչինչ չունեք անհանգստանալու: Պատկերացրի՞ք:
Իսկ այժմ, այդ վիճակը ձեր երեւակայությունից բաց չթողնելով, քայլ առ քայլ առաջացեք` մտքում հաշվելով. «Մեկ, երկու, երեք…» եւ այդպես մինչեւ 27: Երեւակայությունից բաց մի թողեք ձեր մտքում առկա պատկերը, քանի դեռ վերջին քայլը չեք արել: Չէ՞ որ քայլում եք դեպի ձեր ցանկությունների իրականացումը: 27-րդ քայլից հետո ինքներդ ձեզ վստահ ասեք, որ արդեն ունեք այն, ինչ ցանկանում եք: Օրինակ. «Ես հարուստ եմ, իմ եկամուտը մշտապես աճում է»: Հավատացեք դրան:
Անհրաժեշտ է ծեսը կրկնել հետագա 27 օրվա ընթացքում: Եվ մի անհանգստացեք ձեր ցանկությունների կյանքի կոչման ժամկետների առումով: Ամեն ինչ կլինի: Շատ, շատ արագ:
Խիզախ քայլեք դեպի ձեր երազանքը եւ ընկերներին պատմեք այդ ծեսի մասին:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի