Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներխուժում Հայաստան. սպասվում են տեղումներ, 6 մարզերում ձյուն կգա, կլինի բուք
Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչեւ ապրիլի 4-ի առավոտ Սեւ ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ, բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերեւութաբանական իրադրությունով, վարորդներին հորդորում ենք նշված մարզերում երթեւեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։
«Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի եւ Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերեւույթին կանխատեսվում է -2-3 աստիճան։
Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում»,-ասված է հաղորդագրության մեջ


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի