Ինքնաթիռներ են բախվել Ինդիանայի նահանգի օդանավակայանում
Ինքնաթիռներ են բախվել Ինդիանայի նահանգի օդանավակայանում. կան զոհեր
Երկու մարդ է զոհվել ապրիլի 2-ին ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի օդանավակայանում թեթեւ ինքնաթիռների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ Մարիոն քաղաքի մունիցիպալ օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում Cessna 150 միաշարժիչ ինքնաթիռը բախվել է Cessna 525 բիզնես-ջետին: Ինչպես նշում է NBC-ն, Cessna 150-ը բառացիորեն բաժանվել է երկու մասի, որոնք այնուհետեւ բռնկվել են: Օդանավում գտնվողներից մեկը դուրս է ընկել այնտեղից, ինչի հետեւանքով տեղում մահացել է:
Եվս մեկը մահացել է ինքնաթիռի բռնկվելու հետեւանքով: Cessna 525-ում եղել է հինգ մարդ: Նրանցից ոչ ոք չի տուժել: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Cessna 525-ը նոր էր վայրէջք կատարել, իսկ մյուս ինքնաթիռը պատրաստվում էր վերթիռին: Ինչ-ինչ պատճառներով միաշարժիչ մեքենայի օդաչուն չի նկատել բիզնես-ջետը, ինչը եւ հանգեցրել է բախման: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը միջադեպի հետաքննություն է սկսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի