Հս. Կորեայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան ու Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լի Յոն Հոն Փհենյանից մեկնել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին, որպեսզի այնտեղից մեկնի Ռուսաստան և Ադրբեջան:
Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ NHK հեռուստաալիքին հղումով, հյուսիսկորեացի դիվանագետը նախևառաջ կայցելի Ադրբեջան, որտեղ ապրիլի 5-6-ը կմասնակցի Չմիացած երկրների շարժման (շարժում, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն) համաժողովին:
Այնուհետ Լի Յոն Հոն կմեկնի Ռուսաստան:
Այնուհանդերձ՝ աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել Հյուսիսային Կորեայի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է մայիսին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու քննարկել Փհենյանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի