ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը
ԱՄՆ-ն որոշում կկայացնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին Անկարայի՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը առնչություն ունենալու պնդումների կապակցությամբ, երբ թուրքական կառավարությունը գործի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավասին:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվելու է բացառապես փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքների համաձայն: «Մենք կքննարկենք ցանկացած նյութ, որը Թուրքիայի կառավարությունը կարող է մեզ տրամադրել այս հարցով: Մենք փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքներին համապատասխան արտահանձնման վերաբերյալ որոշում կկայացնենք », - համապատասխան հարցին պատասխանել է նա:
Անդրեյ Կարլովը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը ելույթի ժամանակ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեպքը որակել է որպես ահաբեկչական գործողություն:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի