Ստեփան Մարգարյան. Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին անդրադառնալով նաեւ Ազատության հրապարակում ընթացող բողոքի գործողություններին: Թյուրիմացաբար թերթը նրա տեսակետները ներկայացրել է որպես «Համախմբում» կուսակցության ընդհանրական տեսակետ:
Ի պատիվ պարբերականի եւ լրագրողի թյուրիմացությունը շտկվել է armlur.am կայքում: Ներկայացնում ենք այդ հրապարակումը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ինքն Ազատության հրապարակ չի գնա եւ չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության ընդունմամբ եւ ԱԺ ընտրություններով: Ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնություն, եւ դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում,- ասել է նա՝ հավելելով,- ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»: Մարգարյանը նաեւ նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձեւավորել նոր մեծամասնություն եւ առաջադրել նախագահի թեկնածու:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի