Գյուղապետերի ձեռբակալությունները շարունակվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»: Ինչպես հայտնի է` օրերս ձերբակալվել էին Շիրակի մարզի Իսահակյան եւ Մեղրաշատ գյուղերի նախկին գյուղապետերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել են նաեւ Լոռու մարզի Ձյունաշող եւ Միխայլովկա գյուղերի գյուղապետերը՝ կրկին նույն մեղադրանքով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ձերբակալությունների այս շարքը շարունակվելու է. իրավապահները ստուգումներ են անցկացնում նաեւ մյուս մարզերի մի շարք համայնքներում, ըստ այդմ, միգուցե ականատես լինենք նաեւ այլ նախկին գյուղապետերի ձերբակալության:
Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ իրավապահներն «աշխատում են» նախկին գյուղապետերի հետ՝ պայման դնելով կա՛մ վերադարձնել հափշտակված գումարները, եւ այդ դեպքում ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով, կա՛մ հակառակ դեպքում գյուղապետերը ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի