Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է թույլ երկրաշարժերի պարս
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից ութը գրանցվել են Հայաստանում, երեքը` Արցախում, հաղորդում է «ՍՊԾ» գործակալությունը:
Մարտի 24-ին եւ 27-ին 1 եւ 1,3 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մատույցներում: Մարտի 24-26-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մատույցներում գրանցվել է թույլ երկրաշարժերի պարս. մարտի 24-ին՝ մագնիտուդը՝ 1, մարտի 26-ին՝ երեք երկրաշարժ՝ մագնիտուդը՝ 0,7-1,3:
Մարտի 26-ին երկրաշարժեր են գրանցվել Շիրակի Աշոցք գյուղի եւ Գեղարքունիքի Գավառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,2-2: Մարտի 25-ին երեք երկրաշարժ է գրանցվել Արցախի Քարվաճառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,3-2,1:
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ: Մարտի 22-ին Վրաստանի Գորի քաղաքի եւ Թուրքիայի Վան մատույցներում, մարտի 23-ին Իրանի Մարանդ քաղաքի եւ Վրաստանի Քվարելի քաղաքի մատույցներում, մարտի 26-ին Վրաստանի Դմանիսի քաղաքի մատույցներում եւ այլն: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի