Մշակույթի նախարարությունում չարաշահումների սլաքներն ուղղվում են դեպի փոխնախարարը. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի դեմ. բանն այն է, որ 2009թ.-ից լինելով փոխնախարար` նա է համակարգում պատմամշակութային ժառանգության ոլորտը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամուելյանն ասել է. «Շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, բայց շինարարության ծավալները ընդունելիս հեղինակային հսկողությունից, տեխնիկական հսկողությունից ծավալները, գները ստուգելուց հետո նոր պատասխանատու ստորաբաժանումն է, որը նախարարի հրամանով է ստեղծվում, դրանից հետո ստորագրվում է համապատասխան պաշտոնյայի կողմից»: Նա նաեւ նշել է, թե «Արեւ Սամուելյան, անփութություն» եւ նման բառակապակցությունները համատեղելի չեն: «Բայց եկեք, թողենք այդ ամենը` պատկան մարմինները պարզեն»:
Մասնրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի