ԱՄՆ դեսպան. Չենք աջակցում հատկապես «Սասնա ծռերին»
Չենք աջակցում Հայաստանում ընտրված իշխանությունն անօրինական ճանապարհով տապալել փորձող խմբերին, հատկապես՝ «Սասնա ծռերին»: Այս մասին Aysor.am-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Հայաստանում իշխանափոխության նպատակով Արեւմուտքն աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, օրինակ՝ «Սասնա ծռերին»:
Մեկնաբանության խնդրանքով Aysor.am-ը դիմել է Ռիչարդ Միլսին: Դեսպանի պատասխանը՝ ամբողջությամբ. «Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» եւ մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար:
Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչներն անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում: Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաեւ խաղաղ երկխոսության եւ մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին:
Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները եւ երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ՝ արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի