Ահազանգ. Աբովյանում նախկին ոստիկանի «հրահանգով» քարով խփել, սատկացրել են շանն ու նրա ձագերին (ֆոտո)
Հայաստանում թափառող կենդանիների անողոքաբար ոչնչացման պրակտիկան շարունակվում է արդիական մնալ: Եթե Երեւան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը քիչ թե շատ վերահսկելի է, ապա մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, կենդանիների վրա շարունակում են կրակել օրը ցերեկով հասարակական վայրում զենքի կիրառմամբ, հաղորդում է Econews.am-ը:
Նման անմարդկային դաժանության եւս մեկ դրսեւորման մասին EcoNews.am-ի խմբագրություն ահազանգել են Աբովյան քաղաքի մի քանի մտահոգ բնակիչներ: Պատմության կիզակետում օրենքի նախկին ներկայացուցիչ է՝ նախկին ոստիկան:
«Մեր բակում մի փոքր շունիկ էր ապրում, բնակիչներն էլ կերակրում էին: Վերջերս ձագեր ունեցավ: Բակում նաեւ նախկին ոստիկան է ապրում ու իր աղջիկը իբր վախեցել է այդ փոքր շնիկից: Հայրը կանչել է քաղաքապետարանից մեկին, եկել են քարով խփել են շանը, սատկացրել են, գցել են պարկը եւ նույնը ձագերի հետ են արել: Իմացա, որ ձագերից մեկին հարեւանները փրկել են, բայց նա խոստացել է նաեւ այդ ձագին սատկացնել»,- մեզ հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը:
Ըստ նրա, որոշ մարդկանց, որոնք փորձել են միջամտել, լռեցրել են ու սպառնացել: Մտահոգ բնակիչները նաեւ փորձել են քաղաքապետի հետ զրուցել, սակայն ժամեր շարունակ սպասելով նրան կարողացել են խոսել միայն օգնականի հետ:
«Բնականաբար, իրենց վրա չեն վերցնում: Լսեցի նաեւ, որ հաջորդ օրը նույնատիպ միջադեպ տեղի է ունեցել նաեւ Աբովյանի այլ թաղամասում: Մեզ հայտնի դարձավ, որ դա անողը կոմունալ բաժնի աշխատակից է եւ արծաթագույն «Ֆոլքսվագեն» է վարում»,- մանրամասնում է նա:
Մեր զրուցակիցը պնդում է, որ Աբովյան քաղաքում այսպիսի դեպքեր շատ են արձանագրվում: Անգամ վերացնում են ստերջացված շներին եւ դա նորմալ երեւույթ է դիտարկվում այնտեղ: Նշենք, որ Աբովյան համայնքի ղեկավարը Վահագն Գեւորգյանն է, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի վստահելի անձանցից մեկը: Վերջինս քաղաքապետ է ընտրվել 2015թ.-ին:
«Pro Paws» (Փրո Փոուզ) միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երեխաների վրա նման տեսարանների ականատես լինելը:
«Պատկերացրեք, որ քաղաքում սպանվում է կենդանի, իսկ երեխան առավոտյան պետք է գնա դպրոց: Դուրս է գալիս տնից ու տեսնում է՝ դռան առջեւ սպանված շուն: Այդ երեխան ի՞նչ ապրումներ կունենա: Նրան մոտ կարող են հոգեբանականից հոգեկան խնդիրներ առաջ գալ: Երկրորդ՝ այդ երեխայի մոտ ձեւավորվում է ագրեսիվ վերաբերմունք: Եթե նա տեսնում է արյունը եւ նա դա ծանր չի տանում եւ դա նույնիսկ դուր է գալիս երեխային, բնականաբար նրա մոտ էլ է ինչ-որ ագրեսիվ վերաբերմունք առաջանում: Այսինքն, դաստիարակչական տեսանկյունից եւ բարոյական տեսանկյունից սա լրջագույն խնդիր է:
Մենք պետք է հասկանանք՝ ինչ եղանակով պետք է կազմակերպենք այդ գործընթացը. կենդանիներին որսալը, նրանց վնասազերծելը: Եթե նույնիսկ կենդանին վտանգավոր է եւ նրան հասարակության մեջ թողնել չի կարելի, ապա նրան պետք է քնեցնել: Այս ամենը պետք է կազմակերպել այնպես, որ երեխաները չտուժեն: Ի վերջո վաղը այդ երեխան քաղաքացի է դառնալու եւ ինչ հոգեբանությամբ երեխան պետք է մեծանա, եթե նա գիշերը լսում է կրակոց, շան վնգստոց, ցավագին ոռնոցներ եւ առավոտյան տեսնում է սպանված կենդանուն արյունախառն ընկած դռան առջեւ»,- ասում է նա:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի