Այս գործընթացները ցույց կտան, թե ինչ ուղով է գնալու Հայաստանը. Երվանդ Բոզոյան
Նախկինում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ համառ պայքար մղած ընդդիմադիր ուժերն այսօր ունեն տարբեր մոտեցումներ։ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, ԱԺ «Ելք» դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծում են, որ պետք է մոբիլիզացնել հանրությանն ու պայքարել Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու գործընթացը կանխելու համար, իսկ ՀԱԿ-ը ճակատամարտն ավարտված է համարում եւ կարծում, որ Սերժ Սարգսյանին ոչինչ չի կարող խոչընդոտել՝ դառնալու վարչապետ։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ այդ տրամադրություններն արտացոլում են այսօրվա հասարակության իրավիճակը։ Նա տրամաբանական եւ օբյեկտիվ է համարում, որ կան մարդիկ, որոնք համարում են, թե խաղն ավարտված է։ «Բնական է, որ կան նաեւ մարդիկ, որոնք շարունակելու են պայքարել մինչեւ վերջ։ Մարդիկ հիմնականում հիասթափված են, որ վերջին 26 տարվա ընթացքում չեն հասել հաջողության։ Մարդկանց մի մասն էլ կարծում է, որ պետք է շարունակել պայքարը։ Ես կարծում եմ, որ այս գործընթացները ցույց կտան, թե ինչ ուղով է գնալու Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կանգնելու է լուրջ մարտահրավերների առաջ։ Իսկ հիասթափված հանրության միջոցով հնարավոր չէ հասնել հաջողությունների, եթե անգամ կան լավ տնտեսական ծրագրեր։ Եթե հանրության մեջ կա հիասթափություն, ապա այդ ծրագրերը չեն կարող լուրջ հաջողություններ բերել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Նկատեցինք, որ անկախ ամեն ինչից, ընդդիմադիր ուժերը միակարծիք են, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեպքում Հայաստանին ոչ մի լավ հեռանկար չի սպասվում, օրեցօր միայն ավելի է վատանալու վիճակը։
«Միանշանակ է։ Սակայն Սերժ Սարգսյանի՝ վարչապետությունը կանխելու համար պետք է մղվեր ինստիտուցիոնալ պայքար։ Ցավոք սրտի, վերջին տարիներին այդ գիտակցումը ոչ բոլոր շրջանակներն ունեին։ Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական վերնախավը իր գիտակցությամբ այն մակարդակին չհասավ, որ պայքարի այն մարտահրավերների դեմ, որպեսզի երկիրը հանի ճգնաժամից։ Ես հասկանում եմ, որ հանրության մեջ կա խորը հիասթափություն, բայց չեմ կարող ասել, թե ինչ պետք է անել այս իրավիճակում։ Ես հասկանում եմ եւ՛ այն մարդկանց, որոնք պայքարելու են մինչեւ վերջ, եւ՛ այն մարդկանց, որոնք չեն հավատում այդ պայքարի հաջողությանը»,- ասաց քաղաքագետը։ Հարցին, թե այսօր ընդդիմադիր ուժերն ունե՞ն հանրությանը մոբիլիզացնելու ներուժ, Երվանդ Բոզոյանն արձագանքեց․ «Հանրության մեջ իսկապես մեծ պահանջ կա՝ հասնելու փոփոխությունների, բայց ինստիտուցիոնալ մակարդակով թե ինչպես կարելի է հասնել դրան, չեմ տեսնում լուծումները»,- ասաց Երվանդ Բոզոյանը։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի