Դանակահարություն Գայի պողոտայում` սուպերմարկետի դիմաց
Մարտի 20-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Միքայել Հ.-ն և հայտնել, որ Գայի պողոտայի սուպերմարկետի մոտի կանգառում իր ծանոթ Հովիկը դանակով հարվածել է: Մեկնած օպերատիվ խմբին Միքայել Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 7.00-ին նշված հասցեում, վիճաբանության ժամանակ, Հովիկը սուր գործիքով հարվածել է իր պարանոցի շրջանին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովիկը 1970 թ. ծնված Հովհաննես Հ.-ն է, որը ժամը 12.30-ին իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն, որ Միքայել Հ.-ին հարվածել է կոտրված ապակու կտորով: Նույն օրը, ժամը 16.00-ին, Հովհաննես Հ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Միքայել Հ.-ն բռունցքներով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնին` պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի