Հրավառության իրավունք կունենան բացառապես իրավաբանական անձինք. Տուգանքը՝ 1-2 մլն դրամ
ԱԺ-ին այսօր մարտի 21-ին, երկրորդ ընթերցմամբ 96 կողմ ձայներով միաձայն ընդունեց Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելուն ուղղված «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ու հարակից փաթեթը:
Ավելի վաղ այս փաթեթով առաջարկվում էր, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում եւ ստանա հրավառություն անելու թույլտվություն:
Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքով, թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է:
Նա նաեւ տեղեկացրել է, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու: Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, եւ որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի