Արտակարգ դեպք Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում
Երեկ՝ մարտի 19-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կրծքավանակի ձախ կեսի հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Մհեր Մելիքյանը և 24-ամյա Պապ Պողոսյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Մ. Մելիքյանին և Պ. Պողոսյանին նշված վնասվածքները պատճառելու կասկածանքով Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտից ոստիկանություն են բերման ենթարկել 35-ամյա Տարոն Պեպանյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա թաքնվելիս է եղել Սեբաստիա փողոցի թիվ 80 շենքում և, ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում։
Քննիչի որոշմամբ Տ. Պեպանյանը ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի