ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը ծանր է. հայտնի է վթարի նախնական պատճառը
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է Երեւանից Մոսկվայի ուղղությամբ մեկնող ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների հետ կապված մանրամասները: Ինչպես տեղեկացնում են դեսպանությունից, ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով մահացել է երկու մարդ: Բախման ժամանակ ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղեւորը:
Վթարի հետեւանքով 8 մարդ հոսպիտալացվել է Պավլովի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները երեքի առողջական վիճակը գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Նրանցից մեկը դուրս է գրվել: Հիվանդանոց տեղափոխված մյուս երկու վիրավորները դեռ հետազոտման փուլում են: Մնացած մոտ 40 հոգին տեղափոխվել են «Как дома» հյուրանոց:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսի վերջնական ուղղությունը Տվերն էր: Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով 2 մեքենաների վարորդները մահացել են:


















































Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի