Լեհաստանը ցանկանում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ի նշան Լոնդոնի հետ համերաշխության. Gazeta Prawna
Լեհաստանի իշխանությունները քննարկում են ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության երկրից ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը: Այդ մասին Gazeta Prawna-ին հայտնել են կառավարությունում աղբյուրները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ Վարշավայում նույնպես ցանկանում են պատժամիջոցներ կիրառել ռուսական ընկերությունների և պաշտոնյաների նկատմամբ: Նշվում է, որ այդ հարցի վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ անցած շաբաթ, բայց որոշումը հետաձգվել է մինչև Ռուսաստանում նախագահի ընտրությունների արդյունքները:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ Լեհաստանի կառավարությունը լավագույն որոշում է համարում Ռուսաստանի դեմ Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունները:
Բայց եթե եվրոպական իշխանություններին չհաջողվի գալ միասնական որոշման, Վարշավան կսահմանի սեփական սահմանափակող միջոցները:
Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Կոնրադ Շիմանսկին ավելի վաղ հայտարարել է, որ Վարշավան կփորձի համոզել Բեռլինին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումից՝ «Սկրիպալի գործի» ֆոնին:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Օրեր անց նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի