Հայաստանը, մինչև ապրիլի 1-ը, պետք է վավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների զգալի մասն ապրիլի 1-ից հետո դրվելու են կիրառության մեջ: Սակայն մի շարք դրույթներ, մասնավորապես համաձայնագրի տնտեսական մասը, դեռ մնալու են օդից կախված:
Բանն այն է, որ ՍԴ-ն նախ պետք է եզրակացություն տա համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ, հետո ՀՀ ԱԺ-ն պետք է մինչեւ ապրիլի 1-ը վավերացնի փաստաթուղթը, որպեսզի այն մտնի ուժի մեջ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուժի մեջ կմտնեն մի քանի դրույթներ, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունը կլինի միայն այն դեպքում, եթե համաձայնագիրը վավերացվի Եվրամիության անդամ 28 պետությունների կողմից:
Մինչեւ հիմա այդ գործընթացն ավարտել է միայն Էստոնիան: Սակայն Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացման դեպքում հիմնականում քաղաքական դրույթներն են գործելու, իսկ տնտեսական դրույթների համար պետք է վավերացնեն բոլորը: Ընդ որում, դրույթները կարող են կասեցվել միայն այն դեպքում, եթե Եվրամիության անդամ երկրներից որեւէ մեկը չվավերացնի համաձայնագիրը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի