Կոռուպցիայի հերթական բունը. ինչի վրա են ծախսվել արտաբյուջետային միջոցները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում պետական գերատեսչություններն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, եւ գաղտնիք չէ, որ դրանք կոռուպցիայի իսկական բուն են:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել է, թե նախորդ տարվա ընթացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել արտաբյուջետային միջոցները: Թեեւ մինչեւ հիմա հաշվետվությունը տարեկան կտրվածքով հրապարակված չէ, այլ հասանելի են 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, այնուհանդերձ, կարելի է ասել, որ բավական խոսուն պատկեր է:
Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, բայց ծախսերը գրեթե 2 մլրդ դրամ ավելի են իրականացվել: Օրինակ` 969 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, միայն 41 մլն դրամից ավելի ծախսվել է աշխատողների աշխատավարձի եւ հավելավճարների վրա, մոտ 3.5 դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին: Իսկ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ արտաբյուջետային միջոցներից 113 մլն դրամ որպես դրամաշնորհ հատկացրել է պետական համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին, նվիրատվություններ է արել ոչ կառավարչական` հասարակական կազմակերպություններին` 57 մլն դրամի չափով, եւ այսպես շարունակ:
Իրոք, բավական խոսուն պատկեր է»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի