Կոստանյանն ԱԺ-ում «ուստավ» է դրել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 20 օր է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ: Նա այս պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին: Կոստանյանն արդեն հասցրել է երկու նիստ նախագահել, բայց ակնհայտ է, որ «թույլ» ղեկավար չէ: Գեւորգ Կոստանյանը առաջին նիստի օրվանից «ուստավ» է դրել: Բանն այն է, որ նա հանձնաժողովի նիստերը սկսում է ճիշտ նշված ժամին, ընդմիջումներից վերադառնում է հենց այն ժամանակին, երբ նախապես հայտարարել է:
ՀԺ-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ընթացքում Կոստանյանի «ուստավը» խախտողներ են եղել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Շուշան Սարդարյանը փոքր-ինչ ուշացել են ընդմիջումից հետո, ինչը Կոստանյանի սրտով չի եղել եւ նա բոլորի ներկայությամբ պատգամավորներին նկատողություն է արել: Սակայն, թիրախում եղել է Աճեմյանը, քանի որ ընդմիջումից հետո նա օրենքի նախագիծ պետք է զեկուցեր: Նրա նախագծի զեկուցումը հետաձգվել է մինչեւ վերադառնալը: Կոստանյանը նրան մատնանշել է դահլիճում առակա ժամացույցը եւ հստակ ասել՝ «այլեւս չկրկնվի»: Գեւորգ Կոստանյանն դիտողությունն արել է դեմքի լայն ժպիտով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի