Հրայր Թովմասյանին դուրս թողեցին
ՍԴ նախագահն ի պաշտոնե այլեւս չի ունենա դիվանագիտական անձնագիր, եւ այդ արտոնությունից կօգտվի միայն վարչապետի բարեհաճության դեպքում: Համենայն դեպս, այդպես է նախատեսված կառավարության հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծում, որը ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ից: Նախագծի 46-րդ հոդվածը սահմանում է, որ դիվանագիտական անձնագիր տրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ նրանց ընտանիքի անդամներին: Իսկ այս կետում չնշված անձանց դիվանագիտական անձնագրեր տրվում են վարչապետի թույլտվությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունն ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել նախագծին, սակայն նկատել է, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ նախագծի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից առանց որեւէ հիմնավորման դուրս են թողնվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամները որպես դիվանագիտական անձնագրեր ստացողներ:
ԱԺ իրավաբանական վարչության այս ուշադրությունը պատահական չէ. ՍԴ նախագահ հավակնում է դառնալ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը, ով մարտի 22-ին ընտրվեց ՍԴ անդամ: Եվ հիմա ԱԺ իրավաբանական վարչության աշխատակիցները որոշել են հետամուտ լինել իրենց նախկին ղեկավարի իրավունքների պաշտպանության հարցում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի