Հանրային ճնշման արդյուքնում տապալվեց Տավուշում եւ Լոռիում հանքի շահագործման ծրագիրը
«Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերությունը դադարեցրել է Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Սբազյանը։
Նշենք, որ նախատեսված էր, որ մարտի 20–ին այս թեմայով հանրային լսում լիներ, սակայն երեկ ընկերության, քաղաքապետարանի, բնապահպաններիու բնակիչների հանդիպման արդյունքում որոշվել է այն չեղարկել։ «Երեկ ոչ պաշտոնական քննարկում է եղել իրենց հետ։ Ես զանգեցի եւ տեղեկացրի, որ հասարակությունը չի ցանկանում, պատրաստ չի եւ մենք առաջարկում ենք, որ չեղյալ արվի այդ հասարակական քննարկումը։ Նրանք երեկ եկան քննարկում եղավ տարբեր ներկայացուցիչների հետ եւ բուռն քննարկման արդյունքում համոզվեցին, որ ժողովուրդը դեմ է դրան ամբողջությամբ։ Ժողովրդի տրամադրվածությունը տեսնելուց հետո տեսան, որ ոչ մեկ չի ցանկանում եւ որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքները եւ այլեւս չշարունակել»,–ասաց քաղաքապետը։
Նշենք, որ Տավուշի ու Լոռու բնաշխարհն ավերող այս ծրագրի դեմ ճակատ էր ստեղծվել։ Հանրային ճնշման արդյունքում փաստորեն փրկվեց Տավուշի բնաշխարհը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի