Ալեքսանյանի դուստրը «Աստղիկ» ԲԿ-ում «շեֆություն» է անում. Խնամիանալու պլաններ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` բիզնես-դասեր անցկացնող Սամվել Լիմինդրովիչն իր Աստղիկ դստերը տրիկոտաժի ոլորտ գործուղելուց հետո հիմա էլ զբաղված է մյուս դստերը տեղավորելով՝ բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Սամվելովնան պատրաստվում է տնօրինելու լիմինդրովիչյան բժշկական ոլորտը եւ ղեկավարելու է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ուր այս օրերին «ստաժորություն» է անցնում։
Բայց «ստաժորն» արդեն իսկ սկսել է որոշումներ կայացնել, եւ բուժանձնակազմը նրան է որպես տնօրեն «պրիզնատ» գալիս։ Նա փորձում է «ուրույն» բարեփոխումներ իրականացնել ոլորտում, մասնավորապես՝ կադրային հարցերում` փորձելով օպտիմալացնել բուժաշխատակազմը, խնայել հայրիկի գումարները, որոնք բիզնես-դասընթացի հաջոդ էտապին ավելի են պետք գալու:
Բանն այն է, որ Ս. Ալեքսանյանը մտադիր է ստեղծել օնկո-կենտրոն, որը կունենա թե՛ «ՊԷՏ-սկան», թե՛ ճառագայթման համար անհրաժեշտ սարքավորումներ: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի բոլոր հիվանդներն արտասահման՝ Գերմանիա, Իսրայել, վերջերս ավելի հաճախ Վրաստան են մեկնում այդ բուժծառայությունների համար: Դուստր Լուսինեն փորձում է առողջապահական բիզնեսն արտերկրից տեղափոխել «Աստղիկ»:
Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ առաջիկայում խնամիանան Լֆիկի եւ դուբայներում նրա հետ արեւահարվող՝ ոչ անհայտ Բոգոյի ընտանիքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի