Հայաստանը կարեւոր անցումային փուլում է. Սվիտալսկի
Հայաստանը կարեւոր անցումային փուլում է: Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց Երեւանում ընթացող Քրեական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի համար անչափ հաճելի է մասնակցել այս նախաձեռնությանը: «ԵՄ-ն այս ծրագրին մոտ 900 հազար եվրոյի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում (2015 թվականից – խմբ.): Կարծում եմ՝ այդ գումարն արժի ծախսել այս նպատակների համար, եւ ԵՄ-ն մեծ գոհունակությամբ է համագործակցում ԵԽ-ի հետ: Մենք ընդհանուր աշխատանք ենք կատարում եւ ընդհանուր արժեքներ ունենք: ԵՄ-ի եւ կազմակերպության անդամների համար Հայաստանում բարեփոխումներին աջակցելը առաջնահերթություն է: Հայաստանը կարեւոր անցումային փուլում է»,- հայտարարեց Սվիտալսկին:
Պատվիրակության ղեկավարն այս համատեքստում ընդգծեց բարեփոխումների խորացման կարեւորությունը. «Ես լավ եմ պատկերացնում Հայաստանի արդարադատության նախարարի եւ նրա թիմի վիճակը: Կարճ ժամանակահատվածում նրանք ստիպված էին կարեւոր նախագիծ մշակել, եւ դա նրանց հաջողվեց: Երբ մենք հանդիպում ենք հայ պաշտոնյաների հետ, մշտապես շեշտում ենք, որ դատաիրավական բարեփոխումները առաջին տեղում են, եւ մենք պատրաստ ենք սատարել բարեփոխումների իրականացմանը»:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ի համար կարեւոր հարցերի ցանկը երկար է եւ անհնար է այն թվարկել: Սակայն ընդհանուր ցանկից պատվիրակության ղեկավարն առանձնացրեց 2 ամենակարեւորները՝ իրավապահ մարմիններից դատավորների անկախության ապահովումը եւ նախնական կալանավորումների թվի ու տեւողության կրճատումը: «Եթե տեսնեք, թե հիմա ինչպիսի իրավիճակ է, կհամաձայնվեք»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի