Ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված են». առաջիկա նիստին ծեծկռտուք կլինի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված» են, որ Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Մարինա Խաչատրյանի հետ, որպես «հերոսուհու»՝ ծաղիկներ նվիրել նրան: Նրանք ենթատեքստ են փնտրում այս հարաբերություններում։
«Դեսպաններ Միլսի ու Սվիտալսկու սատարումն ու հայ ազգի հերոս Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանափոխելն ուղիղ կապ ունեն իրար հետ, բան չունենք ասելու՝ Վիլսոնն էլ քիչ ամագ չունի Հայաստանի վրա, բայց Վազգեն Սարգսյանի հետ նման «բարտերը» վիրավորական է մեզ համար»,- ասում են նրանք:
Հիշեցնենք, որ այս առաջարկին դեմ է եղել անգամ «Ելք» խմբակցությունը, սակայն առաջարկը բացասական կարծիքով մտնելու է մարտի 19-ի ավագանու նիստ, հարակից զեկուցողը կլինի «Ելքից» Արայիկ Հարությունյանը:
Իսկ ի՞նչ է սպասվում այդ նիստին՝ էլի՞ ակցիաներ, ծեծկռտուք կլինի՝ հարցրինք ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցչին: «Բոլոր տարբերակներն էլ մշակել ենք, ինչ անեն, ինչ ասեն, ինչ ձեռնարկեն` ձեն չենք հանելու, թողնելու ենք, ոնց որ Վանոն կասեր, իրենց խելագարության հետ մնան միայնակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի