Ոստիկանը կաշառք է տվել, որ կոչումը բարձրացնեն, բայց չեն բարձրացրել, փողն էլ հետ չեն տվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
ՀՔԾ-ից հայտնում են, որ նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի միջնորդությամբ վերջինիս տվել է 2.500 ԱՄՆ դոլար: Սակայն ՊՊԾ գնդի հիշյալ ոստիկանը մինչ օրս կոչում չի ստացել, իսկ գումարը չի վերադարձվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի