2018թ. հունվար-փետրվարին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 9.3 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով:
2018 թվականի փետրվար ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 139 218 մարդ՝ 5.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա փետրվար ամսվա ցուցանիշը:
2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 5.6 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2007 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 2576 տոննա ապրանք:
2018 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 9941 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 4224 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 20 817 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 8848 մարդ:
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի