Որ ուժը որ վարչական շրջանում է ավելի շատ քվե ստացել.
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են բոլորին։ Սակայն ոչ պակաս հետաքրքիր է, թե մասնակից ուժերից որ մեկը որ համայնքում է առավել շատ քվե ստացել։ Ներկայացնենք ավագանու կազմ անցած 5 ուժերի տվյալները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ամենամեծ աջակցությունը տվել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ համապատասխանաբար 46,9 և 46,4 տոկոս։ Էրեբունիում ՔՊ-ն ստացել է 37,1 տոկոս։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ամենաքիչ քվեն ստացել է Արաբկիրում՝ 25,5 տոկոս։ Համեմատաբար ցածր են եղել տոկոսները նաև Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը լավագույն արդյունք ունեցել է Նոր Նորքում՝ 20 տոկոս։
Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը 19,8 տոկոս ստացել է Ավանում, 19,7 տոկոս՝ Մալաթիա-Սեբաստիայում։ «Մայր Հայաստան» դաշինքը ևս ամենամեծ տոկոսները ստացել է Արաբկիր վարչական շրջանում՝ 19,7։ Երկրորդ «հաջողակ» տարածքը Անդրանիկ Թևանյանի գլխավորած ուժի համար եղել է Կենտրոնը՝ 19,1 տոկոս, երրորդը՝ Ավանը՝ 17,7 տոկոս։ «Հանրապետություն» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Արտակ Զեյնալ յանը, 0,1 տոկոսային կետի տարբերությամբ ամենամեծ վստահություն տվել են Դավթաշեն, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ համապատասխանաբար, 11,8-11,7-11,6 տոկոս։
Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը լավագույն արդյունք է ունեցել Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում՝ 10,6 տոկոս։ Հաջորդը Շենգավիթ համայնքն է՝ 10,1 տոկոս։ Ի դեպ, հավելենք, որ ՔՊ-ից բացի մյուս չորս ուժերը վատագույն արդյունք ունեցել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը