Փաշինյանին զեկուցել են, որ մարդիկ ահավոր զայրացած վիճակում են և հնարավոր է լուրջ միջադեպեր գրանցվեն․
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, տեղում գյուղացիները նախատեսում են Փաշինյանի առաջ բարձրացնել վերջին շրջանում մի շարք բնակավայրերում տեղացած սարսափելի կարկուտի հետևանքների թեման՝ մասնավորաբար կոնկրետ պահանջներ ներկայացնելով վնասի փոխհատուցման հետ կապված, քանի որ պետությունից օգնություն են ակնկալում։
Ի դեպ, հատկանշական է, որ, մեր տեղեկություններով, Փաշինյանի այցը նախատեսված է եղել ավելի վաղ՝ օգոստոսի առաջին օրերին, սակայն այդ աղետից հետո բոլորի համար այդ օրերին անսպասելի այն չեղարկվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին զեկուցել են, որ մարդիկ ահավոր նյարդային, զայրացած վիճակում են, և այցի ընթացքում հնարավոր է լուրջ միջադեպեր գրանցվեն, ուստի այդ փուլում այցն այդքան էլ նպատակահարմար չի լինի:
Մեր տեղեկություններով, այս օրերին բոլոր պետական հիմնարկների ղեկավարներին հրահանգավորել են, որ ուշադիր լինեն և առաջին իսկ «սիգնալի» դեպքում մարդաքանակ ապահովեն Փաշինյանի հետ հանդիպմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի