Իշխանությունը ամեն միջոցի դիմել է իր հետ առնչություն ունեցող անձանց հանցագործների շրջանակից դուրս բերելու համար․ Տիգրան Աբրահամյան
Այն, որ այս իշխանությունների լկտիությունները սահմաններ չեն ճանաչում, բոլորն արդեն գիտեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«4 տարի կոմայի մեջ գտնվող, զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահանալուց մեկ շաբաթ անց, քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 3 սպայի նկատմամբ սուտ մատնությամբ նախաքննությունն ավարտվել է:
Հիշեցնեմ, որ մամուլով և Մխիթարյանի հարազատների ու համածառայակիցների պնդմամբ, ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ հարձակմանը մասնակցել է քպ Վայոց ձորի նախկին մարզպետն (ներկայումս պատգամավոր) ու նրա շրջապատը:
Փաստացի իշխանությունը ոչ միայն փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային, այլ նոր քրեական գործերով փորձում է ճնշել այն սպաներին, ովքեր ոչ միայն փորձել են կանխել փոխգնդապետ Մխիթարյանի սպանությունը, այլ չվախենալով իշխանության ստորություններից, իրենց ցուցմունքներով հաստատել են բոլոր այն անձանց շրջանակը, որոնք տարբեր մասնակցություն են ունեցել ողբերգական միջադեպի օրը:
Այս 4 տարիների ընթացքում իշխանությունը ամեն միջոցի դիմել է իր հետ առնչություն ունեցող անձանց հանցագործների շրջանակից դուրս բերելու համար, իսկ հիմա էլ գործ է կարում 3 զինծառայողի վրա», - գրել է պատգամավորը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի