Աննա Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ. ինչ է կատարվում Գլխավոր դատախազությունում.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ դատախազներ, դատախազությունում տարբեր պաշտոն զբաղեցնողներ, վարչության պետեր եւ այլք մինչ «գլխավորին զանգահարելը» մեկը մյուսին զանգահարում խորհրդակցում են՝ ինչ անել. եթե զանգահարեն ՀՀ գլխավոր դատախազին, հանդիպում խնդրեն, կմերժի՞, թե՞ կնդունի: Ասել է թե՝ գլխավոր դատախազը համակարգի զգալի մասի հետ շփվում է բացառապես պաշտոնական գրությունների միջոցով, եւ դատախազներից շատերի հետ մարդկային շփում, անգամ հեռախոսային քննարկում չկա:
Դատախազության շատ աշխատակիցներ չգիտեն՝ ում դիմել, իրենց խնդիիրների ու առաջացած հարցերի դեպքում ում հետ քննարկել: Ինչո՞ւ է գլխավոր դատախազը այնպիսի դիրք ընդունել, որ համակարգում շփվում է բացառապես իր մտերիմների, համակարգի նորեկների հետ, իսկ մարզային դատախազների, անգամ վարչության պետերի համար հասանելի չէ: Այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից: Գլխավոր դատախազի խորհրդականը հերքեց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազի ղեկավարությամբ յուրաքանչյուր օր տեղի են ունենում հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցում են Գլխավոր դատախազության վարչությունների, Երեւան քաղաքի եւ մարզերի տասնյակ դատախազներ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի