ՔՊ-ն Ավինյանին ձայն բերելու վրա է աշխատում՝ ցուցակագրում են Երևանի գրանցմամբ ընտրողներին. հրահանգողը Գևորգ Պապոյանն է. Իոաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չարաշահում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրություններում ձայն բերելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։
« «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am «Փաստերի ստուգման հարթակի» հետ միասին, կատարել է հետաքննություն, որի սահմաններում FIP-ի լրագրողը, ներկայանալով «ՔՊ գրասենյակից», խոսել է Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալի ու նույն համայնքի 10-ից ավելի գյուղերի ղեկավարների հետ, որոնց մեծ մասը մանրամասն պատմել է, թե ինչպես են ցուցակագրում Երևանի գրանցմամբ Ավինյանի ընտրողներին:
Խոսակցությունների ձայնագրություններից պարզ է դառնում, որ ցուցակագրումների հրահանգը եկել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից՝ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի միջոցով:
Ամբողջական նյութը՝ ձայնագրություններով ու ցուցակներով՝ կդնեմ առաջին մեկնաբանությունում»,- գրել է Իոաննիսյանը


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի