Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»

Հարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում

ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին անորակ ծառայություններ մատուցելով, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց. հայտարարություն

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները հայտարարություն են տարածել:

«Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։

Եվ դա այն պարագայում, երբ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։

Օրենսդրական նոր պահանջները՝ հեղինակային իրավունքի խիստ պաշտպանությունը, հեռուստաեթերում պետական լեզվով՝ հայերենով հեռարձակվող հաղորդումների գերակա ծավալի և բովանդակության բացարձակ ապահովումը, ենթադրում են ֆինանսական հավելյալ միջոցներ, որոնց բացակայության կամ սակավության հետևանքով զգալիորեն բարձրացել է հեռուստատեսային հաղորդման պատրաստման ինքնարժեքը։

Ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։ Ակնհայտ է, որ նման խստացումների համար լավագույն ժամանակը չի ընտրված։

Գովազդային մուտքերը կտրուկ նվազել են հատկապես առանց այն էլ ամենից ոչ եկամտաբեր հունիս-հուլիս ամիսներին, և այս եթերազրկումը կարող է լիովին կազմալուծել հեռուստաընկերությունների գործունեությունը։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները զգալիորեն նվազեցրել են իրենց պարտքերը, արձանագրելով տնտեսավարման դինամիկա։

Բացի այդ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը։

Առնվազն տարօրինակ է այն, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։

Առհասարակ անհասկանալի է հեռուստաընկերությունների համար մենաշնորհային դիրք ունեցող ՀՀՌՑ ծառայությունների դիմաց վճարումների գնագոյացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ թվայնացումից հետո գները պետք է ոչ թե բարձրանային, այլ նվազեին։

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովման կարևոր գործոններից է հեռուստատեսային հանրային մուլտիպլեքսի բնականոն գործունեությունը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում և համակարգային լուծում։

Սույն հիմնախնդրի առաջացման և լուծման պատասխանատուն ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է։ Բայց մենք այս գերատեսչությունը դիտարկում ենք ոչ թե գումարներ հավաքող տնտեսավարող սուբյեկտ, այլ տեղեկատվական քաղաքականություն մշակող և իրագործող մարմին։

Հետևաբար առաջարկում ենք մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները և շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌՀ-ի և բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։

Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի։

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝

Երկիր մեդիա ՀԸ, Կենտրոն ՀԸ, Շանթ ՀԸ, Ա-ԹիՎի ՀԸ, Արմենիա Թի-Վի ՀԸ, :Բուն Թի Վի ՀԸ, Նուռ ՀԸ, Նոր Հայաստան ՀԸ, 5-րդ ալիք ՀԸ, Ֆրի Նյուզ ՀԸ, 21 ԹիՎի ՀԸ, Դելտա ԹիՎի ՀԸ, Արարատ Թիվի ՀԸ, Արմա ԹԻ-ՎԻ ՀԸ, Գեղամա ՀԸ, Ֆորտունա ՀԸ, Կոտայք Թի Վի ՀԸ, Ցայգ ՀԸ, Տավուշ ՏՎ ՀԸ»: