Ստորագրահավաքի արդյունքները շուտով կհրապարակենք. ժողովուրդը չի վստահում Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. Թովմասյան
Ընդդիմությունն այստեղ է, ինձնից բացի, ես տեսա, որ «Հայաստան» խմբակցությունից եւս մեկ պատգամավոր մասնակցում է այս ակցիաներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, ՌԴ դեսպանատան մոտ հանուն Արցախի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը պասիվ է եւ չի մասնակցում այս ակցիաներին:
«Արձակուրդների շրջան է, չեմ կարող անհատապես բոլորի համար պատասխան տալ, բայց երկու խմբակլցությունների ներկայացուցիչներն այստեղ են, քաղաքական առումով ներկայացվածություն կա: Ես բնականաբար, ինչպես նաեւ իմ մյուս ընդդիմադիր գործընկերները մշտապես եղել ենք Արցախի կողքին: Կարծում եմ՝ ինչքան բարձր գոռանք, ինչքան բարձր մեր պահանջները ներկայացնենք, այնքան լսելի կլինի: Որովհետեւ չի կարելի անտարբերության մեջ թողնել 120 հազար մարդկանց ճակատագիրը եւ հաշտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Մենք բոլորվ պետք է ընդվզենք եւ բացատրենք ամբողջ աշխարհին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում մենք 21-րդ դարում նոր ցեղասպանության ենք դատապարտում մեր ժողովրդին: Ինչքանո՞վ է դա տեղավորվում ՄԱԿ-ի սկզբունքների մեջ, միջազգային իրավունքի մեջ, երբ ամենօրյա ռեժիմով մարդկանց ապրելու իրավունքը, կյանքի իրավունքը, երեխաների, հղիների եւ մյուս բոլոր կատեգորիաների մարդկանց իրավունքները ամենօրյա ռեժիմով ոտնահարվում են»,-ասաց նա:
Թովմասյանը հիշեցրեց, որ դեռեւս մայիսից ինքը սկսել է ստորագրահավաք, որի արդյունքները շուտոկ կամփոփեն. «Բավականին տպավորիչ արդյունքներ են, ինչը նշանակում է, որ հյ ժողովուրդը չի վստահում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքական օրակարգին, եւ այն քայլերին, որոնք հիմա իրականացվում են: Դրանք ուղղակի մերժվում են:
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը մայիսի սկզբից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով։ Նա նշել էր, որ այս ձևով իր աջակցությունն է հայտնում «ՈՉ՝ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի