Եթե տեղի է ունեցել խոշտանգում, պետք է առաջացնի հետևանք. Չի կարող դրա հետևանքը լինի ներողությունը. Արամ Օրբելյան
Կան մի շարք իրավունքներ, որոնք իրենց պաշտպանությամբ շատ ավելի բարձր են դասվում. Դրանցից մեկը խոշտանգված չլինելու իրավունքն է և դա բացարձակ արժեք է համարվում այսօրվա ժամանակակից պետության տեսակետից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոնի ժամանակ նշեց փաստաբան Արամ Օրբելյանը:
Ըստ նրա, եթե մենք ունենք կայացած պետություն, ապա այդ պետությունում խոշտանգումների բացառումն այդ պետության համար մեկ չափանիշներից մեկն է։ Նա նշեց, որ նման իրավունքներից մյուսն էլ դատական պաշտպանությունն է. «Իրականում այդ երկու իրավունքները կարելի է բարձր պաշտպանության լույսի ներքո դիտարկել, քան բազմաթիվ այլ իրավունքներ»։
Արամ Օրբելյանն ընդգծեց, որ խոշտանգումների արգելքը բացարձակ է, սա այն քիչ իրավունքներից է, որ ոչ մի դեպքում, ոչ մի հանգամանքում չի կարող սահմանափակվել, չի կարող հետքայլ արվել միջազգային իրավունքի, Հայաստանի Սահմանադրության, եվրոպական ստանդարատների տեսակետից։
«Խոշտանգումն ուղղակիորեն արգելված է բոլոր հնարավոր ձևերով։ Երբ մենք ասում ենք, որ խոշտանգումն արգելված է և չի կարելի, դա շատ կարևոր է, բայց շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ միան չխոշտանգի կամ ինչ-որ մի տեղ օրենքում գրի, որ արգելում է խոշտանգումը ու իր պարտավորությունները կատարած համար։ ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում ասել է՝ մի տեղ որ գրել ես, դա բավարար չէ։ Մեր Սահմանադրությունն էլ է ասում, որ դա բավարար չէ, պետք է հիմնարար իրավունքների իրացման կառուցակարգեր ունենալ»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ եթե տեղի է ունեցել խոշտանգում, պետք է առաջացնի հետևանք, չի կարող տեղի ունենալ խոշտանգում ու դրա հետևանքը լինի ներողությունը, այսինքն ինքն արդարադատության բուն էությունն է խաթարում։
«Շատ կարևոր է, որպեսզի պետությունը կիրառի համապատասխան մեխանզիմներ»,- ասաց Արամ Օրբելյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի