Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

«Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը շարունակում է մտահոգություններ առաջացնել այն ներառող ոլորտների ներկայացուցիչների շրջանում։ Փորձագետների գնահատմամբ՝ փոփոխությունները, որոնք սահմանում են գանձվող ակցիզային հարկի դրույքաչափի աճ, գործունեության ոչ նպաստավոր միջավայր են ստեղծում մասնավորապես գյուղմթերքների վերամշակմամբ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ, հարակից ոլորտներով զբաղվող գործարարների համար։

ՀԱԳՄ մամուլի ծառայության խնդրանքով՝ գինենգործության ոլորտում հնարավոր խնդիրներն է ներկայացրել Գինու ազգային կենտրոնի նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Ավագ Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, գինեգործությունը մեր երկրի այն ճյուղերից է, որ տարեց-տարի զարգացում է ապրել, գրանցել շոշափելի աճ։ Որո՞նք են այն գործոնները, որոնք նպաստել են արձանագրվող շարունակական զարգացմանը։

Հայաստանի անկախությունից հետո մեզանում գինեգործության զարգացման ընթացքը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջինը՝ մինչ շուկայի իրական ձևավորման շրջանը, որը ձգվում է մինչև 2008-2009 թթ․ միջազգային տնտեսական ճգնաժամը, (98-99 թթ․ մենք արդեն ունեցել էինք ճգնաժամային իրավիճակ՝ կախված ռուսական ռուբլու կտրուկ անկման հետ)։ Երկրորդ փուլը 2009-ից հետո է՝ մինչ օրս։ Առաջին փուլում շուկայի խաղացողներն այն ընկերությունները կամ անհատներն էին, ովքեր սեփականաշնորհումից հետո տնօրինեցին ճյուղի հզորությունները, որոշակի գույքային և տեխնիկական ժառանգություն։ Առկա գործարանները գործարար դաշտի ծնունդ չէին, ունեին հին սարքավորումներ և հիմնականում առաքումներ էին անում Ռուսաստան։ Արդյունքում՝ ունեինք ընդամենը քսան արտադրող, որնք տալիս էին երեք անգամ ավելի քիչ արտադրանք, քան ներկայում է։ 2008-09 թթ․ ճգնաժամը ցույց տվեց, որ պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և ժառանգաբար եկած ճյուղում գործի դնել շուկայական մեխանիզմներ։

Գինեգործությունը մեզանում շուրջ 6000 տարվա անընդհատ պատմություն, ավանդական հիմք ունի, առկա է հսկայական ներուժ, ինչը թույլ է տալիս ցանկացած ճգնաժամից դուրս գալ։

Հիշյալ ճգնաժամից հետո շուկայի մեջ մտան խաղացողներ, որոնք կապ չունեին այստեղ ձևավորված արժեհամակարգերի հետ։ Վերջիններիս մի մասը, որոնք հայկական արմատներ և այստեղ որոշակի հիմք ունեին, ցանկացան ուղղակի ներդրումներ կատարել։ Արդյունքում՝ ներդրվեցին նոր տոխնոլոգիաներ, մոտեցումներ, մշակույթ։ Սա իր հերթին բոլորին ստիպեց վերափոխվել, վերաիմաստավորել իրենց բիզնեսը և ներդրումային քաղաքականությունը։

Որքանո՞վ էր ոլորտի առաջընթացին նպաստում պետության վարած քաղաքականությունը։

Ինչ խոսք, որոշակի քայլեր արվել են։ Այդ քայլերի գագաթնակետը եղավ 2019-21 թվականներին, երբ պետությունն արմատապես վերանայեց լիզինգային և սուբսիդավորման վարկերի քաղաքականությունը։ Նպաստավոր վարկավորումներ եղան խաղողի գնման, այգիների տնկման, սարքավորումների ձեռքբերման, լիզինգային գործարքների համար։ Ի դեպ, դրանց իրագործման համար մեծ է եղել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Գինեգործների միության ակտիվ գործունեությունը, երբ շարունակաբար փորձ է արվել ձևավորել առավել արդյունավետ տնտեսվարման և հարկային դաշտ։ Երկար պայքարելուց հետո հասանք նրան, որ երեք տարի առաջ գինու ակցիզային դրույքաչափը վաճառքի գնի 10%-ից իջավ և դարձավ կայուն՝ 150 դրամ մեկ լիտրի դիմաց։ Սա կարճ ժամանակ անց իր արդյունքը տվեց։ Վերջին երկու տարում գինու արտադրությունը տարեկան առնվազն 10% ավելանում է։ Առավել տպավորիչ պատկեր է գինի արտադրողների մոտ։ Եթե 2000-ականների սկզբին նրանց թիվը չէր հասնում քսանը, ապա 2020թ․ արդեն 67 էր, 2021թ․՝ 111 իսկ 2022թ․՝ 161։ Նորերի մեծամասնությունը փոքր արտադրողներ են։ Այսպես, տարեկան 500 հազ․ և ավել շիշ արտադրողների քանակը վերջին հինգ տարում մնացել է անփոփոխ, մոտ 10-ականով ավելացել են 5-50 և 50-200 հազ․ շիշ արտադրողների քանակը։ Ամենաշատ աճը գրանցվել է մինչև 5000 շիշ տարեկան արտադրությամբ սեգմենտում։ 2020թ․ նկատմամբ, երբ փոխվեց հարկի դրույքաչափը, փոքր արտադրողների քանակը եռապատկվեց։

Ցուցանիշներն, ինչ խոսք, տպավորիչ են, բայց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, գինեգործների մոտ անհանգստություններ է առաջացրել, ինչո՞ւ։

Վերը հիշատակված գործոնները բերեցին թե՛ ներսի շուկայի դիվերսիֆիկացիայի, թե՛ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Վերջինում էական դեր խաղացին լիցենզիայի տրամադրման վճարների, ակցիզային հարկի ամրագրումը։

Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնների, կանխատեսելիության առկայությունը։ Գինեգործությունը երկարաժամկետ ներդրումային ցիկլ ունի, առնվազն՝ 20-25 տարի, և ներդրողը պետք է վստահ լինի, որ պետությունը հաճախակի կտրուկ փոփոխությունների չի գնա։

Հիշյալ փոփոխություններով ենթադրվում է, ի թիվս այլ ենթաակցիզային արտադրանքների, բարձրացնել նաև ոգելից խմիչքներից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափը՝ տարեկան 8 տոկոսով։ Սա նախ և առաջ հարվածելու է հենց ՓՄՁ-ներին, ավելի ստույգ՝ արտադրողների 95%-ին, որոնք գինու արտադրության բնագավառում հիմնականում հիմնվում են գյուղական համայնքներում՝ հանգեցնելով տեղի ենթակառուցվածքների, տարածքների համաչափ զարգացման, աղքատության վերացման, չօգտագործվող ոչ մեծ հողակտորների մշակման, տուրիզմի աշխուժացման։

Ակնհայտ է, որ ակցիզային հարկի դրույքաչափի վերանայման այս տարբերակն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։ Հայաստանում արտադրվող 12,6 մլն լիտր խաղողի գինուց անցյալ տարի արտահանվել է 4,6 մլն լիտր, այսինքն արտադրանքի 62%-ը սպառվել է ներսում՝ ձևավորելով ակցիզային հարկ։ Այդ փոփոխություններով բյուջեի մուտքերը տարեկան կավելանան ընդամենը 100 մլն դրամի չափով։ Փոխարենը՝ կունենանք անկման տեմպեր, որի վնասները կգերազանցեն ստացված արդյունքը և կվտանգեն գինեգործության բերած շղթայական ազդեցությունը, պարարտ հող կստեղծվի ստվերային տնտեսության համար։ Ի դեպ, հիշյալ 100 մլն դրամից շատ ավելի շատ գումար կձևավորվեր, եթե պետությունն ընդամենը 1%-ով ավելացներ Ռուսաստանից Հայաստան ներկրվող օղու հարկը։

Լինելով գինեգործական ավանդույթներով երկիր, այսօր Հայաստանում մեկ շնչի հաշվով տարեկան սպառվում է մոտ 3,5լ գինի։ Եվրոպական միջին ցուցանիշը տարեկան 40-50լ է, Ռուսաստանում, Լեհաստանում՝ 10-15լ։ Փոխարենը՝ առաջին հնգյակի մեջ ենք աշխարհում մեկ շնչի հաշվով օղի խմողների թվով։ Բազմաթիվ գործոններից ելնելով մենք պետք է խրախուսենք գինու օգտագործումը՝ ի հաշիվ օղու։

Հատկանշական է, որ հարևան Վրաստանում համապատասխան ակցիզային դրույքաչափը 10 անգամ ավելի ցածր է և ֆիքսված։ Ավելի փոքր թիվ է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս երկրներում արգելված է գինու՝ լիտրով ներմուծումը, արտահանումն ու վաճառքը։ Պետական նպատակային քաղաքականության շնորհիվ երկուսն էլ այսօր դարձել են գինեգործության ոլորտի համաշխարհային խաղացողներ։

Որքանո՞վ իրավիճակի վրա կանդրադառնա ակցիզային դրոշմավորման նոր կարգը։

Ակցիզային դրոշմավորման նոր կարգի կիրառմամբ ևս արտադրողի վճարելիք հարկը կավելանա։ Ամեն ինչ դարձյալ կոտրվում է փոքր արտադրողի գլխին։ Ըստ այդ կարգի՝ ինքդ պետք է տպագրես ակցիզային դրոշմանիշը, այսինքն՝ գնես սարքավորում, թուղթ, ներկ, պաշտպանիչ միջոցներ, անհրաժեշտ այլ նյութեր, բարդ համակարգով փակցնես վաճառվող շշերին։ Մեկ այլ տարբերակով՝ տպագրությունը պետք է կազմակերպես տպարանում, իսկ վերջինս իր հերթին 2000-3000 տպաքանակից պակաս պատվեր չի ընդունում։ Սա անելանելի վիճակում է դնում փոքր և միջին արտադրողներին, որոնց սպառումը օրական երբեմն կարող է հասնել մի քանի շշի։ Խոշոր ընկերությունները կարող են իրենց թույլ տալ անհրաժեշտ սարքավորուները ձեռք բերել, առավել ևս, որ նրանց վաճառքի ծավալները 1000-ապատիկ մեծ են։ Ի դեպ, սա պայմանավորված է ԵԱՏՄ կարգավորումներով, որոշվել է, որ առաջինը պետք է կիրառվի Հայաստանում։ Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանն ալկոհոլային խմիչքների բնագավառում իրեն հայտարարել է ԵԱՏՄ-ից դուրս։

Շատ երկրներ կան, որոնք ակցիզային հարկ սահմանել են, բայց դրոշմանիշ չեն նախատեսել, այդ թվում՝ Ֆրանսիայի պես խոշոր գինեգործական երկիրը։ Ի վերջո, դրոշմանիշն արդիական է, երբ կա ստվերային տնտեսություն։ Ներկայումս վարչարարությունը, տեխնոլոգիաներն այնքան են առաջ գնացել, որ մեկ րոպեում կարելի է պարզել, թե ում մոտ որքան արտադրանք կամ վաճառքի ծավալ կա, ուստի դրոշմանիշների փակցնելը որոշակի իմաստով ժամանակավրեպ է։