Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար

«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը
Հայաստան

Նախկին կնոջը քաշելով տարել է Զովունիի կապի աշտարակի մոտ, սպանել նրան և ինքնասպան եղել․ դեպքով վարույթը կարճվել է

2022թ․ մարտի 11-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքում 46-ամյա տղամարդու կողմից իրեն և նախկին կնոջը նռնակով պայթեցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ սպանության, ինչպես նաև զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:

Նախաքննություն իրականացնող քննիչը գործով վարույթը կարճելու որոշում է կայացրել դեպքից երկուսուկես ամիս անց՝ 2022թ․ մայիսի 31-ին՝ Արտակ Դանիելյանի մահվան հիմքով։

«Քրեական գործով նախաքննությամբ պարզվել են դեպքի բոլոր հնարավոր հանգամանքները, մասնավորապես ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Արտակ Դանիելյանը, նախապես ծրագրելով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նախկին կնոջը՝ Նելլի Ներսեսյանին, այդ նպատակով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող նռնակ և 2022թ․ մարտի 11-ին հետապնդելով կնոջը, նրան քաշել և տարել է Զովունի համայնքի 7-րդ փողոցի վրա գտնվող կապի աշտարակի հարող տարածք, որտեղ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այն է՝ նռնակի գործադրմամբ պայթեցնելու միջոցով սպանել է նրան և ինքնասպան եղել»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Նշենք, որ մահացածները 4 երեխա ունեն, երկուսն՝ անչափահաս: Դեպքից հետո հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ նախկին ամուսինը շարունակաբար սպառնացել է կնոջը, վերջինս մի քանի անգամ դիմել է ոստիկանություն։ Նելլին դեպքից առաջ դիմել էր նաև Կանանց աջակցման կենտրոն, խոսել մասնագետների հետ, սակայն հրաժարվել էր տեղափոխվել և որոշ ժամանակ ապրել բռնության ենթարկված կանանց համար նախատեսված ապաստարանում՝ երեխաներին կրթությունից չզրկելու պատճառաբանությամբ։ Այս կապակցությամբ NEWS.am-ը հետաքրքրվել էր՝ արդյոք քննությամբ գնահատական տրվե՞լ է պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մասնավորապես Նելլի Ն․-ի կողմից նախկինում ամուսնու կատարած հանցագործությունների մասին հաղորդումներին ընթացք չտալու և այլ ենթադրյալ արարքներին։

«Ամուսնու կողմից հետապնդումների, սպառնալիքների և բռնության կիրառման մասին Նելլի Ներսեսյանի հաղորդումների կապակցությամբ նախկինում հարուցված քրեական գործերով կատարվել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որոնք հետագայում միացվել են սպանության դեպքի վերաբերյալ գործին, որի շրջանակներում լուծվել են դրանց ընթացքները»,-պարզաբանել են ՔԿ-ից՝ շրջանցելով իրավապահների կողմից նշված դեպքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ հանգամանքի վերաբերյալ հարցը։

Դեպքից հետո Զովունի բնակավայրի վարչական ղեկավարը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ նախկին կնոջը սպանած, ապա ինքնասպան եղած Արտակ Դանիելյանը գողական աշխարհում հայտնի է Դռտե Արտակ մականունով։ Քննչական կոմիտեից, սակայն հերքել են Արտակ Դանիելյանի «գողական» լինելու հանգամանքը՝ NEWS.am-ին տեղեկացնելով, որ Արտակ Դանիելյանը նախկինում դատապարտված չի եղել, իսկ նրա կողմից քրեական ենթամշակույթին հարելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանն անդամակցելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։

Հայտնի է, որ հանցագործության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը հանցանքը ծնող պատճառները վերացնելն է, այս դեպքում՝ կնոջ հաղորդումների հիման վրա ենթադրյալ բռնարարի օրինական վարքագիծն ապահովելու համար իրավապահները բավարար քայլեր չեն ձեռնարկելը՝ ընդհուպ մինչև նրան ազատությունից զրկելը։ Այսպիսով, մնում է արձանագրել, որ մահվան հանգեցրած հերթական ընտանեկան բռնության դեպքը պարզապես տեղ կգտնի հանրապետությունում բացահայտված հանցագործությունների ցուցանիշներում, իսկ լավագույն դեպքում նաև՝ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցներում։ Մինչդեռ ողբերգական դեպքի, հանցագործության ծնող իրական պատճառների բացահայտումն ու վերլուծությունը թույլ կտար կանխել նմանօրինակ դեպքերը, ինչու չէ նաև նպաստել իրավապահ համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։