2018-ից հետո Սիմոնյանի և կնոջ տարեկան եկամուտը կազմել է 130 միլիոն դրամ
2018 թվականի իշխանափոխությունից հետո Ալեն Սիմոնյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր և հայտարարագրեց ընդամենը 560.000 դրամ աշխատավարձ, իսկ Սիմոնյանի ստացած տարեկան եկամուտը 2018 թվականին ներկայացրած հայտարարագրով կազմել է 14 միլիոն 560.000 դրամ, գրում է 168.am-ը։
Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2018 թվականին ներկայացրած առաջին հայտարարագրում հայտարարագրել է տարեկան 1 միլիոն 560 հազար դրամ եկամուտ։
Իշխանություն դառնալուց հետո՝ առաջին հայտարարագրի ներկայացումից ուղիղ 5 տարի անց, Ազգային ժողովի նախագահ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի տարեկան եկամուտը հասել է 70 միլիոն դրամի, կնոջ եկամուտը՝ 1.5-ից թռիչքաձև աճել է՝ հասնելով 60 միլիոն դրամի։
Եվ այսպես, ըստ 2023 թվականի մայիսին ներկայացրած հայտարարագրի՝ Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է տարեկան եկամուտ՝ 70 միլիոն 100.000 դրամի չափով։
Սիմոնյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում 2019 թվականին գնված մեկ բնակարան՝ միանձնյա սեփականությամբ, և անհատական բնակելի տուն՝ դարձյալ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
53 միլիոն դրամի փոխառություն՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում, դրամական միջոցները կազմել են 348,410.9, դրամ, 705.7 դոլար, 510,00 դրամ։
Սիմոնյանը հայտարարագրել է 24,065,000 դրամ կանխիկ գումար։
2018 թվականին 1.5 միլիոն դրամ տարեկան եկամուտ հայտարարագրած Մարիամ Ավագյանը 2023 թվականին հայտարարագրել է տարեկան եկամուտ՝ 68 միլիոն 548.000 դրամի չափով։
Սիմոնյանի կինը միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան է հայտարարագրել Երևանի կենտրոնում։
2021 թվականին գնել է 2021 թվականի արտադրության LAND ROVER մակնիշի մեքենա։
Կանխիկ գումար հայտարարագրել է 2,500,000 դրամ և 2100 ԱՄՆ դոլար։
68 0


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի