Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

«Քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի». Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Չկա նման բան, չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանը որտեղից է նման տեղեկություններ հայթայթում: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի միջև խնդիրներ կան։

Արծվիկ Մինասյանն անդրադաձավ Ալեն Սիմոնյանի մեկ այլ հայտարարության՝ նշելով. «Ես նաև լսեցի վիրավորական արտահայտություն ուղղված Իշխան Սաղաթելյանին։ Ես կարծում եմ՝ քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի»։

Խոսելով հասարակությանը մոբիլիզացնելու մասին՝ նա ասաց, որ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը հիմա ամեն ինչ պետք է անի միասնական ճակատով հանդես գալու։

«Սա ոչ մեկ, ոչ երկու, ոչ առավել ևս կուսակցական առումով խնդիր է միայն։ Սա համազգային, համաժողովրդական խնդիր է։ Դրա համար մեր մոտեցումն հետևյալն է՝ որևէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել կասեցնելու համար, իսկ կասցեման համար շատ ժամանակ չունենք։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից, ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա։ Բայց ժամանակ կարող ենք շահել առանց Նիկոլի, Նիկոլի պայմաններում անհնար է ժամանակ շահել:

Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա պարտադրել նոր կապիտուլյացիա, ապա իշխանությունը գնալու է դրան։ Հետևաբար, մեր համախմբման նպատակը պետք է սա լինի։ Մենք ողջունում, աջակցում ենք ցանկացված այն ընդդիմադիր շարժմանը, գործողություններին, որոնք միտված են այս միասնական ճակատ ձևավորելուն»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա, առաջիկա շրջանում իրենց պայքարը գոյաբանական պայքար է, բոլոր այն թեզերը, որոնք այս իշխանությունները ներկայացնում են, թե սա իշխանության պայքար է, այդպես չէ. «Գոյաբանական պայքարը ցանկացած իրավիճակում բերելու է նոր իշխանության։ Բերելու է այն անձանց իշխանության, որոնք հասկանում են, կարևորում են, ունակ են միասնական դիմադրությունն ապահովել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե նոր դիմադրություն են սկսում, ասել էր. «Իշխան Սաղաթելյանի մասով էլ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ՝ քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի: Իր գործընկերներն իրեն տենց առաջ են բրդում հնարավորինս մինչև վերջ իրեն սպառելու համար, ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, փոխաբերական իմաստով ասած, իրեն ձորից գցում է: Թող գնա, անի, քանի՞ անգամ: Նույնիսկ, իմ ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որևիցե ձևով չի ուզում իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն»:

«Նման քաղաքական գործիչ վաղուց գոյություն չունի». Ալեն Սիմոնյանն ուրախ ամառ մաղթեց Իշխան Սաղաթելյանին