60 շտաբ Երեւանո՞ւմ. Սա քաղաքապետի ընտրության պատմության մեջ բացառիկ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուները վաղաժամ քարոզարշավ են սկսել՝ ակցիաներ, ասուլիսներ, միջոցառումներ են կազմակերպում, հարցազրույցներ տալիս։ Եվ չնայած ընտրություններին դեռ երեք ամսից ավելի ժամանակ կա, սակայն թեկնածու ուժերն արդեն նաեւ շտաբներ են բացում` Երեւանով մեկ։ Ամենից ակտիվը կարծես «Ապրելու երկիր» կուսակցությունն է, բայց իշխող ՔՊ-ն էլ հետ չի մնում` սկսել է ընտրական շտաբներ վարձակալել:
Մեր տեղեկություններով` Երեւան քաղաքում արդեն իսկ 60 ընտրական շտաբի տարածք է վերցվել կամ նախատեսվել: Նկատենք, որ 60 ընտրական շտաբը քաղաքապետի ընտրության պատմության մեջ բացառիկ է, քանի որ մեկ կուսակցության կտրվածքով երբեք շտաբների թիվը չի գերազանցել 30-ը: Ուղղակի մասնակիցների ուղեղում մեխված է, որ ինչքան շատ շտաբ՝ այնքան մեծ վստահություն, եւ շտաբների քանակը հզորության, ազդեցիկության ու ապագա հաղթանակի խորհրդանիշ է։
Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանից հետաքրքրվեցինք` քանի՞ շտաբ է ՔՊ-ն վարձակալել կենտրոնում, Ղուկասյանն ասաց. «Դեռեւս մենք ոչ մի բան չենք արել, եթե անելու լինենք, պարոն Ավինյանը կհայտարարի, դեռեւս ժամանակը չէ, երբ հրահանգ ստանանք, այդ ժամանակ էլ կանենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի