Ըստ հայտարարագրի՝ Գնել Սանոսյանը իր երեք հողամասերն ու անհատական բնակելի տունը նվիրել է եղբորը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022 թվականին նվիրատվություններ անելով է զբաղված եղել։ Նախարարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի վերաբերյալ 2022 թվականի հայտարարագիրը։ Հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը 2022 թվականի փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող իր երեք հողամասերն ու անհատական բնակելի տունը նվիրրել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։ Ընդ որում՝ նույն այդ հայտարարագրի համաձայն՝ նա այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել 2003 թվականին, մեկ այլ հողամաս՝ 2020 թվականին, եւ տունն ու մյուս հողամասն էլ՝ 2021 թվականին, այն էլ՝ նույն օրը՝ հունիսի 28-ին։
Հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանն ապրում է Նոր Նորքում գտնվող բնակարանում, որի ձեռք բերման տարեթիվը հայտարարագրում պաշտպանված է, այսինքն՝ չի երեւում։ Վերջինս ունի նաեւ 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Անդրադառնանք նրա եկամուտներին. նախարարը 2022 թվականին ընդհանուր ստացել է 23 մլն 342 հազար դրամ եկամուտ, որից 20 մլնը նախարարի տարեկան աշխատավարձն է, 11 հազար դրամ ստացել է «Մարտիգ» համալսարանից եւ 2 մլն դրամ էլ՝ ՊԵԿ-ից։
Գնել Սանոսյանը նաեւ վարկ ունի, որի մայր գումարը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն դրամ, որը մարելու համար այդ տարի 6 մլն դրամ է ծախսել։ Ըստ հայտարարագրի՝ Գնել Սանոսյանը 2022 թվականին հանգստի է մեկնել եւ դրա համար ծախսել 2 մլն դրամից ավելի գումար, որը ներառում է տոմսն ու կեցության ծախսը. բացի այդ, 2 մլն դրամից ավելի գումար էլ նախարարի կողմից վճարվել է որպես ուսման վարձ։
Եվ վերջապես՝ բանկում նախարարն ունեցել է 2 մլն 916 հազար դրամ, իսկ կանխիկ գումար՝ 150 հազար ռուբլի եւ 7 մլն 200 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի