Այսպես ասած՝ «դիվանագիտություն է անում»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկվա օրը հետաքրքրական էր Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի շնորհավորական զեղումներով առ Ռուսաստան, ՌԴ նախագահ Պուտին և վարչապետ Միշուստին: Սա, իհարկե, ձեզ համար Էրդողանին բոլորից արագ ու առաջանցիկ շնորհավորել չէ: Այստեղ ավելի շատ «պալիծիկա» կա, չհաշված բացահայտ շողոմ-շողոքորթական պոզան, որ ուղղակի աչք է ծակում հիշատակված պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներից:
Նիկոլ Փաշինյանը նոր սիրելի արտահայտություն ունի՝ «առաջանցիկ զարգացումներ», որ գործածել է թե՛ Պուտինին, թե՛ Միշուստինին հասցեագրված շնորհավորական ուղերձներում: Այսպես, Վ. Պուտինին ուղղված շնորհավորանքում Ն.Փաշինյանը գրում է. «Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը»: Իսկ Մ. Միշուստինին ուղղված տարբերակում նշում է. «Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը...»:
Այդպես էլ ուզում ես հարցնել, թե այս շնորհավորական ճառագիրը «ուրիշ հերոսի անուն» չգիտի՞, թե՞ հենց միայն «առաջանցիկ զարգացում» է լսել: Չէ, հասկանալի է, իհարկե, որ Ռուսաստանում պաշտոնապես տոն է, ինքն էլ պաշտոնապես, ուզած-չուզած շնորհավորել է: Այսպես ասած՝ «դիվանագիտություն է անում»: Բայց, համաձայնեք, ձևակերպումները բավական ուշագրավ են: Առանձնապես զավեշտական է հնչում ու պամֆլետային նախադասության տպավորություն է թողնում հատկապես Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի»:
Դե, իհարկե, որակական այնպիսի՜ մակարդակի են հասել, հատկապես Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման այս 4-5 տարում, որ էլ ասելու չէ: Նա և իր քաղաքական թիմը այն աստիճան են փչացրել հայռուսական հարաբերությունները, այն կարգի ցածր աստիճանի են հասցրել, որից հետո մնում է միայն բարեկամության պայմանագիրը խզելը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը, բացահայտ աջակիցները Ռուսաստանը նշում են որպես Հայաստանի թշնամի, վնասատու և խոսում... «առաջանցիկ զարգացումների» մասին: Դե, սա նույնիսկ արդեն զվարճալի էլ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի