ԱԱԾ-ն առաջարկում է համակարգի ծառայողների համար սահմանել սոցիալական արտոնյալ պայմաններ
ԱԱԾ-ն առաջարկում է արտոնյալ հիփոթեքային երկարաժամկետ վարկավորման պետական ծրագրի մասնակից դարձնել նաև ԱԱԾ ծառայողներին։ Այժմ այդ ծրագրից կարողանում են օգտվել միայն զինծառայողները։ Ծրագիրը նախատեսում է բնակարանի գնման դեպքում պետության կողմից կանխավճարի տրամադրում 2,5 միլիոն դրամի չափով։ Բացի այդ, բանկի կողմից սահմանված տոկոսներից 5 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը։
«Ներկայումս ԱԱԾ բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Հնարավորություն է ստեղծվում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նախատեսվում է յուրաքանչյուր տարի ԱԱԾ 40 աշխատակցի հնարավորություն ընձեռել ծրագրից օգտվելու։ Այս նպատակով 2024-ին ԱԱԾ-ին կհատկացվի 157 միլիոն դրամ։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի