Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ տեղեկությունների, Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) որոշել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը կամ, այլ կերպ ասած, ներառել «սև ցուցակում»: Փաստացի, Ուկրաինայի ճնշումների արդյունքում Ռուսաստանն այս տեսակետից կարող է հայտնվել Իրանի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Մյանմայի հետ նույն շարքում: Տնտեսագետների կարծիքով, սա կարող է Ռուսաստանի համար ծանր հետևանքներ ունենալ, այդ թվում՝ միջազգային առևտրի կաթվածահարում, մասնավոր անձանց՝ արտերկիր դրամական փոխանցումների արգելանք:
Սա համարվում է ավելի ծանր պատժամիջոց, քան նույնիսկ Ռուսաստանի անջատումը SWIFT համակարգից: «Փաստի» հետ զրույցում հայաստանյան տնտեսագետները նշում էին, որ FATF-ին Ռուսաստանի անդամակցության դադարեցումը կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա: Բանն այն է, որ անցյալ տարի դեպի Հայաստան տրանսֆերտները 2021 թ. համեմատ 2,5 անգամ աճել են: Ընդ որում, փոխանցումների առյուծի բաժինը՝ ընդհանուր 5,2 մլրդ դոլարից շուրջ 3,6 մլրդ դոլարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Ավելին, այս ցուցանիշն էլ իր հերթին 2021-ի համեմատ աճել է ավելի քան 4 անգամ։
Բնականաբար, Ռուսաստանից մասնավոր անձանց՝ արտերկիր դրամական փոխանցումների արգելքը ծանր հարված կարող է լինել թե՛ Հայաստանի ազգաբնակչության համար, թե՛ Հայաստանի տնտեսության համար ընդհանրապես: Ըստ այդմ, օրվա իշխանությունների կողմից թմբկահարվող երկնիշ տնտեսական աճը կարող է պարզապես փլուզվել: Նշենք, որ հատկապես Արևմուտքում, մեղմ ասած, ժպիտով են վերաբերվում, օրինակ՝ 12,5 տոկոս աճին՝ ակնարկելով դրա կառուցվածքի՝ բացառապես արտաքին հիմքն ու ցանկացած պահի արտաքին գործոնների վրա իրենց ազդելու հնարավորություններն ու ցավալի հեռանկարները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի