Կրակոցներ` Վանաձորում, տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է և դիմել փախուստի
Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել. ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկը մեկնել է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատել մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։
Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցել է գետնին ու դիմել փախուստի։
Պարեկները հետապնդել են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակել է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտել է պարեկների ուղղությամբ։
Պարեկներից մեկը մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ։
Հետո պարեկները նկատել են, որ տղամարդը ձեռքը տանում է դեպի գրպանը, ինչի պատճառով կասկած է առաջացել, որ նրա մոտ, հնարավոր է՝ հրազեն լինի։
Քաղաքացին չի ենթարկվել պարեկների «կանգնիր» պահանջին, փախել եւ մտել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի տակ։
Պարեկներից մեկը նրան հայտնել է, որ եթե նա այս անգամ էլ չենթարկվի իրենց օրինական «կանգնիր» պահանջին, ապա կրակոցն արձակելու են նրա ոտքերի ուղղությամբ։
Կարճ ժամանակ անց պարեկներին օգնության են հասել Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխտակիցները:
Ոստիկանության ծառայողների գալուց հետո այդ տղամարդը ավտոմեքենայի տակից ոստիկանների ու պարեկների ուղղությամբ է նետել դանակի նմանվող առարկա և մի քանի անգամ հայտնել՝ «հանձնվում եմ» և դուրս է եկել մեքենայի տակից։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներն ու պարեկները նրան տեղափոխել են Ոստիկանության Բազումի բաժին։ Պարզվել է, որ նա Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Պ․ Թունյանն է։ Վերջինս Ոստիկանության Բազումի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են թե որ տներից է Պ․ Թունյանը գողություններ կատարել, որպեսզի նրանց հրավիրեն բաժին, ճանաչեն գողացված ապրանքները։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի