Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեղեկությունը, որ Ռուսաստանը մտադիր է հյուպատոսարան բացել Կապանում, այլ իրավիճակներում, հնարավոր է, առանձնապես մեծ ուշադրության չարժանանար: Բայց ոչ այսօր ու ոչ մեր վիճակում: Առավել ևս, որ Կապանում վերջերս, ինչպես հայտնի է, հյուպատոսարան բացեց նաև հարևան ու բարեկամական Իրանը: Այդ զուգահեռությամբ Ռուսաստանի կողմից ևս նման քայլի հեռանկարը, ինքնըստինքյան, մղում է որոշակի դիտարկումների: Առհասարակ, հյուպատոսարան ունենալու հիմնական նպատակը, հասկանալի է, տվյալ պետության քաղաքացիների սպասարկման և շահերի պաշտպանությունն է դիվանագիտական առաքելության երկրում:
Իրանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այդ օրինակին հետևելու մտադրությունը կարելի է այդ առումով օրինաչափ համարել: Սակայն կոնկրետ այս դեպքում նման քայլը նաև որոշակի քաղաքական ենթատեքստ ունի: Առավել ևս, Իրանը չի էլ թաքցրել, որ Սյունիքը համարում է իր կենսական շահերին և հետաքրքրություններին ուղղակիորեն առնչվող և թույլ չի տա եղած սահմանների փոփոխություն: Պարզից էլ պարզ է, որ Իրանն այդպիսով լրացուցիչ ընդգծում է իր հետաքրքրվածությունը ու նաև որոշակի վճռականություն է ցուցադրում՝ իր շահերը պաշտպանելու տեսանկյունից: Նույնը, հասկանալի է, վերաբերում է Ռուսաստանին կամ Ռուսաստանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելու ցանկությանը (որոշմանը): Այս դեպքում ևս քաղաքական ենթատեքստն ակնհայտ է:
Հասկանալի է՝ Իրանը և Ռուսաստանը, ընդհանրապես որևէ երկիր, ամեն պարագայում, ուշագնաց չեն լինում «մեր սիրուն աչքերի» համար, առավել ևս՝ ՀՀ իշխանության «սիրուն աչքերի»: Բոլորն իրենց շահերն են պաշտպանում: Եվ այստեղ չափազանց կարևոր է փոխադարձ շահերի հստակ համադրումը: Այս առումով առաջնայինն այն է, որ, գոնե նախնական տպավորությամբ, Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ»: Մյուս կողմից՝ առկա են հնարավոր կոմունիկացիաների հետ կապված որոշակի վերահսկողության հաստատման և ազդեցության ու դիրքերի թուլացման հնարավորության բացառման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի